«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2008-04-19 | #76, 2008-04-22 | #77, 2008-04-23


ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿՏՐՈՒԿ ԿԲԱՐՁՐԱՆԱ

«Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանից տեղեկացանք, որ առաջիկա 5 օրերի ընթացքում հանրապետության տարածքը կգտնվի արաբական անապատներից ու թերակղզուց ներթափանցող արեւադարձային չոր եւ տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Սպասվում է շատ բարձր ջերմային ֆոն: Ապրիլի 23-27-ը կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանըՙ վերջին 100 տարիների դիտարկումներով`մեր հանրապետության տարածքում դեռեւս չի գրանցվել: Արարատյան դաշտում կանխատեսվում է 32-33, Սյունիքի հովիտներում` մինչեւ 33, Լոռի, Տավուշում` մինչեւ 35, լեռնային շրջաններում` մինչեւ 23 աստիճան տաքություն ցերեկային ժամերին: Գիշերը լեռնային շրջաններում սպասվում է 5-10 աստիճան տաքություն, Արարատյան դաշտումՙ 13-18, Սյունիքի հովիտներումՙ 13-18 աստիճան տաքություն: Ապրիլի 23-ից կդիտվի քամիների ուժգնացում, տեղ-տեղ մինչեւ 16-21 մետր/վրկ արագությամբ, որոնք կլինեն շատ չոր, կլինեն խորշակներ, սպասվում է հանրապետության հովտային շրջաններում հարաբերական խոնավության նվազում: Երեւանում առաջիկա հինգ օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը գիշերը կտատանվի 13-15 աստիճանի շրջաններում, ցերեկըՙ 32-33: Ապրիլի 24-ից հնարավոր է, որ ջերմաստիճանը 33-ից բարձրանա:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4