Այսօր, ժամը 19-ին «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական չորրորդ փառատոնի շրջանակներում, Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում տեղի կունենա թավջութակահար Միքայել Հախնազարյանի (Շվեյցարիա) եւ «Լինոս» լարային քառյակի համատեղ համերգը: Ծրագրում ընդգրկված են Շումանի, Դեբյուսիի, Կառլ Վայնի, Ալ Պիացոլլայի եւ Շուբերտի ստեղծագործությունները: Համերգին մասնակցելու են նաեւ Արաքսի Մուխսի-Հովեյանը (դաշնամուր), Գեւորգ Գասպարյանը (ակորդեոն), Լուսինե Հայրապետյանը (կոնտրաբաս): Փառատոնի կազմակերպիչներն են «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը, իսկ հովանավորներըՙ ՎիվաՍել ընկերությունը եւ ՀՀ մշակույթի նախարարությունը:
Մ. Մ.