Երեկ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում բացվեց օտար լեզուների ռեսուրսների համատեղ կենտրոնը: Այն ստեղծվել է 2002-ին եւ նպատակ ունի օտարալեզու գրականությունը հասանելի դարձնել լայն զանգվածներին: 1000 կտոր գրականությունից բացի կենտրոնում ներկայացված են բրիտանական կինոարվեստի լավագույն նմուշները: Էլեկտրոնային ծրագրեր, շտեմարաններ: Քանի որ Բրիտանական խորհուրդը առայժմ ծրագրեր չունի մարզերում բացելու այդօրինակ կենտրոններ, մարզերից եկող ուսանողների, երիտասարդների համար գրականությունը դուրս է գրվում հատուկ ժամկետով:
Բացման արարողությունից հետո «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կնքվեց համագործակցության եռակողմ հուշագիր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի եւ «Բրիթիշ Քոունսիլի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանի միջեւ:
Հ. Հ.