Մայիսի 14-25-ին կայանալիք Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայացված կլինեն հայ ռեժիսորների ֆիլմերՙ «Երկրպագություն»ՙ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյան, «GATA»` ռեժիսոր Դիանա Մկրտչյան: Փառատոնի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, առաջին ֆիլմը դրամա է ինտերնետի եւ հեռախոսային զրույցների միջոցով հարաբերվող երիտասարդների մասին, երկրորդըՙ 33 րոպեանոց վավերագրական ֆիլմ է, որի ռեժիսորը ՌԴ-ից է:
Ն. Պ.