«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2008-04-24 | #79, 2008-04-26 | #80, 2008-04-29


ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Հանդիպումը Հայաստանի նոր արտգործնախարարի հետ ճանաչողական բնույթ կկրի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: «Ես համաձայնություն եմ տվել այդ հանդիպմանը: Կարծում եմ, որ դա կլինի ճանաչողական հանդիպում: Առաջին հերթին, ծանոթությունը ենթադրում է, որ տեսնենք, թե Հայաստանի նոր ղեկավարությունը ինչպես է արձագանքում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը», հայտարարել է Մամեդյարովը: «Մենք, իհարկե, հույս ունենք, որ հակամարտության կարգավորման առումով Հայաստանի դիրքորոշումը կլինի ավելի կառուցողական: Իսկ այն ըմբռնումը, որ հարցի լուծումը պետք է տեղի ունենա` ելնելով միջազգային իրավունքի սկզբունքներից, կաճի», նկատել է նա, հաղորդում է «Նոյյան տապանը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4