«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2008-04-24 | #79, 2008-04-26 | #80, 2008-04-29


ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ` ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ

Մարտյան դեպքերից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանը սատարող քաղաքական ուժերն ու կազմակերպությունները 26 անգամ իրազեկում են ներկայացրել քաղաքապետարանինՙ երթեր եւ հանրահավաքներ կազմակերպելու համար եւ մերժում են ստացել: Երեկ այս մասին հայտարարեց Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբի անդամ Մանուշակ Պետրոսյանն ու հայտնեց, որ իրենք դիմել են վարչական դատարան` վիճարկելու քաղաքապետարանի որոշումները: Վարչական դատարանը նրանց հայցը մերժել է, ուստի նրանք արդեն դիմել են Սահմանադրական դատարան:

Ինչպես արդեն տեղեկություն էր տարածվել, Համաժողովրդական շարժման կենտրոնը որոշել է դիմել Եվրոպական դատարան: Երեկ Մանուշակ Պետրոսյանն ու նրանց փաստաբան Վահե Գրիգորյանը նշեցին, որ հայցը դեռ պատրաստման փուլում է եւ առայժմ չի ներկայացվել դատարան. «Մեզ անհրաժեշտ է օտարերկրյա փորձագետների խորհրդատվությունը: Այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում»:

Մանուշակ Պետրոսյանը հայտնեց, որ մայիսի 2-ին կառավարության նիստերի դահլիճում տեղի կունենա Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսը, որի ժամանակ շարժման նախաձեռնողները, Մ. Պետրոսյանի խոսքով, կտան գնահատականներ այս ամբողջ ընթացքում կատարվածի վերաբերյալ:

Գ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4