«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2008-04-24 | #79, 2008-04-26 | #80, 2008-04-29


ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է 66 ՄԱՐԴ

Գլխավոր դատախազությունից հաղորդում են, որ սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, ապրիլի 28-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 66 անձ, եւս 27 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրություն: Ապրիլի 28-ի դրությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը դատարան է ուղարկել 31 քրեական գործ 31 անձի վերաբերյալ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4