«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2008-04-26 | #80, 2008-04-29 | #81, 2008-04-30


ՊԱՐՆ ՈՒ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԸ ՄԻԱՁՈՒՅԼ

40 նկարչի 70 գործ պարարվեստի մասին են պատմում Երեւանի քաղաքապետարանի ՀԱՅԱՐՏ մշակութային կենտրոնի երեկ բացած ցուցահանդեսում: Բազմաձեռագիր այս ցուցահանդեսում շարժումների եւ գույների միաձուլումը գեղանկարներում խոսում է պարի լեզվով ու պատմում մի դեպքումՙ սիրո ու հիացմունքի, մյուս դեպքումՙ միասնության ու պայքարի, երրորդ դեպքումՙ մարդկային ներաշխարհի որեւէ դրվագի, անհատների փոխհարաբերությունների մասին: Բոլոր գործերը միմյանց կապողը թեման էՙ պարը. ցուցահանդեսը «Պարը կերպարվեստում» խորագիրն է կրում, տարբերությունները շատ են եւ արտացոլքը յուրաքանչյուր նկարչի մտածողության, զգացողությունների, վարպետության...

Ցուցահանդեսի բացումն ուղեկցվեց «Միհր» պարային պլաստիկայի թատրոնի սաների ելույթով:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4