Մայիսի 1-ին, վկայակոչելով կիպրական «Ֆիլիեֆտերոս» թերթը, այդ մասին տեղեկացրել է թուրքական մամուլը: Տեղեկության համաձայն, Մեծ եղեռնի հուշարձանը կկանգնեցվի Լառնակա քաղաքում, բացումը կկատարվի հունիսին: Հուշարձանի բացմանը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կմասնակցի նաեւ Հայաստանի ղեկավարությունը:
Լառնակայում Մեծ եղեռնի հուշարձան կանգնեցնելու որոշումն ընդունել է քաղաքապետարանը, որոշումը միաձայն հաստատել են Կիպրոսի խորհրդարանի եւ կառավարության անդամները: Ըստ երեւույթին, այդ հուշարձանը, որի պատվանդանն արդեն կառուցված է, Հայաստանում է պատրաստվել, որ թուրքական մամուլը ենթադրություն է անում, թե ապրիլի 1-ին դա հասած պետք է լիներ Լառնակայի նավահանգիստ:
Մեր կողմից հիշեցնենք, որ հուշարձանի հիմնարկեքը կատարել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Հ. Չ.