«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2008-05-02 | #84, 2008-05-03 | #85, 2008-05-06


ՊԵՆՏԱԳՈՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՈՒՂՂՈՐԴՎԱԾ ՀԱՐՎԱԾՆԵՐ» ՀԱՍՑՆԵԼ ԻՐԱՆԻ ՎԱՐԺԱՃԱՄԲԱՐՆԵՐԻՆ

Պենտագոնը Իրանի տարածքում իրաքցի գրոհայինների պատրաստման ճամբարներին «ուղղորդված հարվածներ» հասցնելու գործողություն է մշակում: Այդ մասին հաղորդում է Լոնդոնի «Սանդեյ թայմս» թերթը, վկայակոչելով լավատեղյակ աղբյուրների:

Թերթի տվյալներով, Բասրայում շիա իրաքցիների եւ իրաքյան բանակի միջեւ ծավալված կատաղի մարտերից հետո ԱՄՆ-ը եզրակացրել է, որ շիա գրոհայինների կողմից Բասրայի գրավմանն օժանդակել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի իրանցի հրահանգիչները:

«Եթե Բասրայում իրավիճակը կրկին վատթարանա, ապա ԱՄՆ-ը դրանում կմեղադրի Իրանին եւ կարող է հարվածել իրանական տարածքում գտնվող վարժաճամբարներին», ընդգծում է «Սանդեյ թայմսը»:

Իրան-ԱՄՆ հարաբերությունների սրման մյուս պատճառը Իրաքում շիա առաջնորդ Մոքթադա Սադրին ենթակա «Մահդիի բանակի» եւ ամերիկյան բանակի բախումներն են: Իրաքում ամերիկյան ուժերի հրամանատար, գեներալ Դեւիդ Պետրեուսի խոսքերով, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մեջ մտնող իրանական «Ղուդու» խմբավորումը ֆինանսավորում եւ զինում է «Մահդիի բանակին»:

Սպասվում է, որ Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին մոտ օրերս կպահանջի դադարեցնել հակաամերիկյան գործունեությունը: Հակառակ դեպքում ամերիկյան բանակը կդիմի ուժային մեթոդների:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4