«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2008-05-02 | #84, 2008-05-03 | #85, 2008-05-06


ՄԱՔՍԱՏԱՆԸ ՊԱՀՎՈՂ «ՖԻԼԻՊ ՄՈՐԻՍ» ՍԻԳԱՐԵՏՆԵՐԸ ԲԱՑ ԹՈՂՆՎԵՑԻՆ

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից երեկ ստացված տեղեկատվության համաձայն, հանձնաժողովը դադարեցրել է «Ֆիլիպ Մորիս» ընկերության ծխախոտների հայաստանյան ներկրող կազմակերպությանՙ «Պարես Արմենիա» դիմումի հիման վրա հարուցած վարույթը: Ընկերությունը դիմել էր հանձնաժողովին այն փաստի կապակցությամբ, որ մաքսային պետական կոմիտեն հրաժարվում էր ակցիզային դրոշմանիշ տրամադրել ընկերությանը եւ բաց չէր թողնում ապրանքը: Մաքսային կոմիտեն դա հիմնավորում էր, որ «պարզ չէ պայմանագրի ժամկետը», այնուհետեւ, որ սիգարետների տուփերի նշագրումները հակասում են «Գովազդի մասին» օրենքին (ինչը որոշելն, ի դեպ, մաքսային կոմիտեի իրավասության մեջ չէ-Ա. Մ.): Սակայն հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ, մինչ ի պատասխան մաքսային կոմիտեի կստացվեն այլ մարմինների եզրակացությունները «Գովազդի մասին» օրենքը խախտելու վերաբերյալ, մաքսատան կողմից պահվող սիգարետների խմբաքանակները բաց են թողնվել: Հաշվի առնելով այդ հանգամանքը, հանձնաժողովը դադարեցրել է հարուցված վարույթը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4