Հռոմի կաթոլիկ եկեղեցու պետ Բենեդիկտոս 16-րդ պապի հրավերով այսօր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կմեկնի Վատիկան` երկու եկեղեցիների միջեւ եղբայրական հարաբերությունների առավել սերտացման համար: Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը: Մայիսի 6-9 Վեհափառ հայրապետը հանդիպում կունենա Հռոմի քահանայապետի, քրիստոնեական միության աջակցման հանրապետական խորհրդի նախագահ կարդինալ Վալտեր Կաստեռի հետ: Նույն օրերին Նորին սուրբ օծությունը կայցելի պապական համալսարան եւ պապական արեւելյան ինստիտուտ:
Մայիսի 10-13-ը Ամենայն հայոց հայրապետը հանդիպումներ կունենա Իտալիայի հայ համայնքի հետ, կնախագահի Միլանի «Սուրբ 40 մանուկ» հայկական եկեղեցու հիմնադրման 50-ամյակին նվիրված միջոցառումները, ինչպես նաեւ կլինի Վենետիկի Սուրբ Ղազար կղզում: Վեհափառին ուղեկցում են եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներ եւ բարերար հայորդիներ: