«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2008-05-02 | #84, 2008-05-03 | #85, 2008-05-06


«ԱՐԱՐԱՏԸ» ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրում ուշադրության կենտրոնում էին գավաթի եզրափակիչի մասնակիցներ «Արարատի» եւ «Բանանցի» մասնակցությամբ հանդիպումները: «Արարատը» նախորդ երեք հանդիպումներում էլ հաղթանակներ էր տարել, իսկ ահա «Բանանցը» դեռեւս չէր ճաշակել հաղթանակի քաղցրությունը եւ չէր բացել գոլերի հաշիվը:

4-րդ տուրում երկու թիմերն էլ հաղթեցին, բայց հաղթանակները տարբեր կերպ տրվեցին: Գյումրիում արարատցիներն արդեն 18-րդ րոպեին բացեցին հաշիվը: Աչքի ընկավ Արթուր Պետրոսյանը: Երկրորդ խաղակեսում Մարկոսը կրկնապատկեց հաշիվը եւ չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց:

Իսկ ահա «Բանանցը» «Ուլիսի» հետ մրցավեճում հաղթանակը կորզեց հանդիպման վերջին րոպեին: Վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին անգամ խաղադաշտ մտած Արսեն Բալաբեկյանը հաղթանակ պարգեւեց «Բանանցին»ՙ նաեւ բացելով թիմի գոլերի հաշիվն ընթացիկ առաջնությունում:

Անդրանիկ հաղթանակը տոնեց նաեւ Կապանի «Գանձասարը»ՙ 2-1 հաշվով պարտության մատնելով առաջնության հետնապահ «Կիլիկիային»: Աչքի ընկան «Գանձասարի» վրաց լեգեոնականներ Գագա Թբիլաշվիլին ու Դավիթ Խանիշվիլին, որոնց հյուրերը պատասխանեցին Էդգար Խաչատրյանի խփած գոլով: Տուրի չորրորդ հանդիպումը «Միկայի» եւ «Փյունիկի» միջեւ չկայացավ: Ինչպես տեղեկացրել ենք, Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը, որի կազմում մեծ թվով «Փյունիկի» ֆուտբոլիստներ են ընդգրկված, մեկնել է Իտալիա:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Արարատ440010-012
2. Միկա33009-29
3. Փյունիկ32012-26
4. Շիրակ42025-66
5. Բանանց41121-24
6. Գանձասար41124-64
7. Ուլիս41033-43
8. Կիլիկիա40041-130

Ռմբարկուները

Նարեկ Բեգլարյան«Միկա»5
Մարկոս«Արարատ»4
Սարգիս Մովսիսյան«Արարատ»3
Արարատ Հարությունյան«Շիրակ»2
Տիագո«Միկա»2

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4