Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը հաղթանակով մեկնարկեց Իտալիայում անցկացվող մրցաշարում: Մեկնարկային խաղում մեր պատանիները 4-1 հաշվով պարտության մատնեցին իտալական «Մոնցայի» երիտասարդական թիմին: Մեր թիմից գոլերը խփեցին Տիգրան Ոսկանյանը (18), Էդգար Մալաքյանը (32), Լեւոն Հայրապետյանը (63) եւ Հայկ Չիլինգարյանը (86` 11 մ): Հաջորդ խաղում մեր հավաքականը կմրցի «Վիչենցայի», իսկ մայիսի 10-ին` «Յուվենտուսի» երիտասարդական թիմերի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ