IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամը կորցրել է շանը: Երբ բռնցքամարտիկը Շվեյցարիայում նախապատրաստվում էր հունիսի 21-ին Էդիսոն Միրանդայի հետ ԱՄՆ-ում կայանալիք մենամարտին, նրա «Մայք Թայսոն» մականվամբ շունը հեռացել էր բեռլինյան բնակարանից: Աբրահամը շանը գտնողին խոստացել է իր հետ տանել ԱՄՆՙ դիտելու Միրանդայի հետ մենամարտըՙ հոգալով ողջ ծախսերը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ