«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2008-05-02 | #84, 2008-05-03 | #85, 2008-05-06


ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՓԱՄՓՈՒՇՏ ՈՒՆԵ՞Ք...

Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանում դատավոր Արշակ Խաչատրյանի նախագահությամբ լսվում էր Հուսիկ Բաղդասարյանի իրավապաշտպան Վարդան Զուռնաչյանի բողոքը Մասիսի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Դատարանը նրան դատապարտել էր 3 տարի ազատազրկման` քրեական օրենսգրքի 235 հոդվածի հատկանիշներով` ապօրինի զենք-զինամթերք պահելու համար:

Հուսիկ Բաղդասարյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ առգրավվածը որսորդական փամփուշտներ են, եւ պահանջեց իրեն արդարացնել: Պաշտպանի միջնորդություններից մեկը վերաբերում էր նոր փորձագիտական քննություն անցկացնելուն, ինչը մերժեց դատարանը:

Վարդան Զուռնաչյանը միջնորդեց, որպեսզի ճառի համար տրամադրեն երեք օր: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4