«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2008-05-03 | #85, 2008-05-06 | #86, 2008-05-07


ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԵԼ Է, ՈՐ ՁԵՌԱԳԻՐԸ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆԸ ՉԷՐ

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի դիմում-բողոքի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում անցկացված փորձաքննությամբ պարզվել է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի 2007 թ. դեկտեմբերի 15-ի համարում հրապարակված ձեռագիր փաստաթուղթը Վազգեն Մանուկյանի ձեռքով չի գրված: Այդ մասին Արմենպրեսին ասել է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը` նշելով, որ քրեական օրենսգրքի 135 հոդվածի 1-ին մասի` «Զրպարտություն` ուրիշի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող կամ բարի համբավն արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելը», եւ 136 հոդվածի 1-ին մասի` «Վիրավորանք` ուրիշի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձեւով ստորացնելը», հատկանիշներով հարուցված գործն ուղարկվել էր Կենտրոնի քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար: Նշենք, որ «Հայկական ժամանակ»-ի նշված հրապարակումը («Վազգեն Մանուկյանի «Մայն Քամփֆ»-ը) պատմում էր ԱԺՄ գրասենյակում 1996 թ. սեպտեմբերի 27-ի խուզարկության ժամանակ հայտնաբերված մի ձեռագրի մասին: Թերթը հրապարակել էր նաեւ ձեռագրի լուսապատճենը եւ պնդել, թե այն գրված է Վ. Մանուկյանի ձեռքով: Վ. Մանուկյանը ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրած իր դիմումում հայտարարել էր, որ թերթը հրապարակել է իր պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող ակնհայտ սուտ տեղեկատվություն` իրեն մեղադրելով դավաճանության, պետական հեղաշրջման, հեղափոխության կազմակերպման, մահափորձեր, պայթեցումներ ծրագրելու մեջ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4