Դոնի Ռոստովում անցկացվեց հայազգի անվանի ըմբիշներ Սամուրղաշեւ եղբայրների անվան գավաթի 8-րդ խաղարկությունը: Միջազգային այդ մրցաշարի պարգեւների համար մրցագորգ էին դուրս եկել 14 երկրների 150 մարզիկներ:
Մրցաշարին իրենց մասնակցությունն ունեցան նաեւ մեր ըմբիշները: Նրանցից առավել հաջողը 50 կգ քաշային Ժոզեֆ Բաբայանի ելույթն էր, որը հաղթելով իր բոլոր մրցակիցներին, կանգնեց պատվո պատվանդանի վերին աստիճանին: Միայն եզրափակիչում մրցակիցներին զիջեցին եւ արծաթե մրցանակակիրներ դարձան Նարեկ Խաչատրյանը (46 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (76 կգ), իսկ Ռուբեն Ղարիբյանը (69 կգ) արժանացավ բրոնզե մեդալի: 81 կգ քաշային կարգում Աշոտ Աճեմյանը զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ Վաչիկ Ղազարյանը 100 կգ քաշայինների մրցավեճում 5-րդն էր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ