Վճռաբեկ դատարանից հաղորդում են, որ քրեական դատարանը, արագացված դատաքննության կարգով, Արմեն Մովսիսյանին մեղավոր է ճանաչել քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ («Զանգվածային անկարգությունները») եւ նրան դատապարտել ազատազրկմանՙ 3 տարի 6 ամիս ժամկետով: Դատարանը, քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով, Ա. Մովսիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով: