«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2008-05-07 | #87, 2008-05-08 | #88, 2008-05-09


«ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ»

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Կլըչը հայտարարել է. «Քանի դեռ Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման առաջընթաց չի կատարվել, ավելորդ է երկու երկրների համագործակցության մասին խոսելը»: Նա ընդգծել է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Թուրքիան պայմանավորում է «ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումն ապահովելու» եւ «1915-ի իրադարձությունները իբրեւ ցեղասպանություն միջազգային ճանաչման ձեռնարկումներից հրաժարվելու» նախապայմաններով: Այդ մասին վկայակոչելով «Ազերի պրես» գործակալության մայիսի 7-ի հաղորդագրությունը, նշել է Անկարայում գործող հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի ամենօրյա տեղեկագիրը: Ի դեպ, Թուրքիայի դեսպանի վերոհիշյալ հայտարարությունն արվել է Ստրասբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրը:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4