«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2008-05-07 | #87, 2008-05-08 | #88, 2008-05-09


ԱԼԱԹՈՆ. «ՀՐԵԱ ԵՎ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ՍՏԻՊԵՑԻՆ ՀԵՌԱՆԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ»

Թուրքական «Ռեֆերանս» օրաթերթի գլխավոր խմբագրին ուղղված նամակով «Ալարկո հոլդինգի» սեփականատեր Իցխակ (Իսահակ) Ալաթոնը անդրադարձել է երկրի դատական բարձր ատյանի վերջերս հրապարակած որոշմանը, որով արգելվում է անշարժ գույքի վաճառքը օտարներին:

Նամակում Ալաթոնը նշել է, թե ինչպես 1940-ական թվերին հայ եւ հրեա գործարարներին հետապնդում էին եւ ստիպում, որ Թուրքիայից հեռանան, դրանով իսկ վնաս հասցնելով երկրին, եւ թե ինչպես վերջերս Թուրքիայում զարգացման մեծ ծրագրերին աջակցել ցանկացող ներդնողներին մերժել էին սոսկ այն պատճառով, որ նրանք հրեաներ են: Նման օրինակ է իսրայելցի գործարար Սամի Օֆետի պարագան, որը ցանկանում էր 1 միլիարդ դոլար ներդնել Ստամբուլի նավահանգիստներից մեկի զարգացման ծրագրում: Ալաթոնի ասելով, բյուրոկրատիան եւ մամուլը միասին էին գործել տապալելու ծրագիրը:

«Այնքան ժամանակ, որ սեմականների եւ ընդհանրապես ոչ մահմեդականների դեմ օտարատյացության հիվանդագին զգացումները շարունակվեն Թուրքիայում, մենք ստիպված կլինենք ապրել միջակության մակարդակում, խրված կյանքի հորձանուտներում», գրել է նա:

«Ռեֆերանս», «Վաթան», ապրիլի 23, 2008 թ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4