«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2008-05-07 | #87, 2008-05-08 | #88, 2008-05-09


ՈՒՂԵՎԱՐՁԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ «ԵՐԵՎԱՆՏՐԱՆՍ» ՓԲԸ-ԻՆ

Գազի սակագնի բարձրացմամբ պայմանավորված` «Երեւանտրանս» ՓԲԸ-ին հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դիմում են հղել ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթուղիներ սպասարկող 65 ընկերություններ: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրեց «Երեւանտրանսի» տնօրեն Կարեն Եդիգարյանը, ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը, որի կազմում են տրանսպորտի եւ կապի, ֆինանսների նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի եւ այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, մայիսի 7-ից 15-օրյա ժամկետում կիրականացնի քննարկումներ: Ըստ Կ. Եդիգարյանի` նշված կազմակերպությունները 15 օրվա ընթացքում հանձնաժողովին պետք է ներկայացնեն բացատրագիր, հիմնավոր ֆինանսատնտեսական հաշվարկներ եւ այլն: Եթե պարզվի, որ պահանջը հիմնավոր է, Կ. Եդիգարյանի խոսքով, հանձնաժողովը հարցին արդարացի լուծում կտա, սակայն ոչ ուղեվարձի բարձրացման միջոցով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4