Կարճ ընդմիջումով շարունակում ենք «Անտիպ էջեր» շարքը Լեռ Կամսարի «Անսկիզբ եւ անավարտ մի նամակի սեւագրություն» հրապարակումով: Լաթաքիայից Հակոբ Ադամյանի «Բաց նամակ Յակոբ Յակոբեանին» հրապարակումը գեղանկարչի «Ու մերթ լացավ ու մերթ խնդաց իմ հոգիս» հոդվածների, հարցազրույցների ժողովածուի մասին է: Անդրանիկ Մանուկյանը գեղանկարչության ոչ միայն սիրահար, այլեւՙ հավաքորդ է: Կարեւորը, սակայն, հայկական կերպարվեստը միջազգային հեղինակավոր աճուրդներում ներկայացնելու նրա ստանձնած պարտավորությունն է: Այս մասինՙ Անահիտ Մանուկյանի (Կորյուն) պատրաստած նյութում: Վահան Քոչարի հեղինակած նորընծա «Հայ լուսանկարիչներ» ստվարածավալ առաջին ալբոմ-հանրագիտարանային հրատարակության մասին դիտարկումներ է անում Հակոբ Ավետիքյանը: Ռուս գրող Վասիլի Օսոկինըՙ Մարտիրոս Սարյանի մասին: «Մոլեգին նկարիչը» էսսենՙ Նիկոլայ Շահնազարյանի թարգմանությամբ: «Խաղողագործության եւ գինեգործության նշանակության եւ զարգացման միտումները Հայաստանում: Խաղողի հայկական ծագումնաբանությունը. «Հայ գինեգործների միության» նախագահ Ավագ Հարությունյանի հետ զրուցում է Մելանյա Բադալյանը: «Գրքի տեսություն» խորագիրը շարունակում է Հրաչյա Սարիբեկյանը: