1. Գեղարվեստական գրականություն
2. Երաժշտություն
3. Գեղանկարչություն
4. Ռադիո եւ հեռուստատեսություն
5. «Ազգ» օրաթերթում լավագույն հրապարակման համար («Հակոբ Վարդիվառյան» մրցանակ)
6. Դպրոցականների եւ մանուկների համար գրված ստեղծագործությունների համար «Արա եւ Մարալ» մրցանակ, սահմանված է Սիլվա եւ Իռմա Տեր-Ստեփանյանների (Նյու Յորք) կողմից
7. Սոցիալ-քաղաքական երգիծանքի համար «Դավիթի պարսատիկեն» մրցանակ, սահմանված է Իռմա եւ Սիլվա Տեր-Ստեփանյանների (Նյու Յորք) կողմից:
8. Քանդակագործություն («Բաբկեն եւ Անահիտ Մկրյաններ» հիմնադրամի մրցանակ)
9. Թատրոն («Բաբկեն եւ Անահիտ Մկրյաններ» հիմնադրամի մրցանակ)
Նշյալ մրցանակներից յուրաքանչյուրին արժանացած անհատը կամ խումբը կստանա համապատասխան դիպլոմ եւ դրամական պարգեւ:
- Մրցանակների հավակնելու իրավունք ունեն ստեղծագործողներ ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից:
- Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել 2007-ին ստեղծված աշխատանքները:
- Մրցույթին իրավունք ունեն գործեր ներկայացնել Հայաստանի ստեղծագործական միությունները, ՀՀ նախարարությունները, ՀՀ ԳԱ ակադեմիան, բարձրագույն ուսումնական հաստատությունները, հասարակական կազմակերպությունները, հրատարակչությունները, զանգվածային լրատվության միջոցները, սփյուռքահայ կազմակերպությունները:
- Մրցույթին չեն կարող աշխատանքներ ներկայացնել ՀԹՄՄ Կենտրոնական վարչության եւ մրցանակները շնորհող հանձնաժողովի անդամները:
- Գործերն ընդունվում են ներկայացնող կազմակերպության պաշտոնական երաշխավորությամբՙ հաստատված կնիքով:
- Գործերն ընդունվում են հետեւյալ հասցեովՙ Երեւան, Խանջյան 50, Թեքեյան մշակութային միություն, մրցանակներ շնորհող հանձնաժողովին:
- Գործերի ընդունման ժամկետըՙ 2008-ի մայիսի 8-ից մինչեւ դեկտեմբերի 8-ը: