Հռոմում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի վարկանիշային նախավերջին մրցաշարում Ռոման Ամոյանը հաջող մրցելույթներ ունեցավ: Եվրոպայի այս տարվա փոխչեմպիոնը մինչեւ 55 կգ քաշայինների մրցավեճում գրավեց 3-րդ տեղն ու արժանացավ օլիմպիական ուղեգրի: Դա մեր հունահռոմեական ոճի ըմբիշների օլիմպիական 3-րդ ուղեգիրն էր: Հիշեցնենք, որ Բաքվում անցյալ տարի կայացած աշխարհի առաջնությունում օլիմպիական ուղեգրեր էին նվաճել Արման Ադիկյանը (60 կգ) եւ Յուրի Պատրիկեեւը (ծանր քաշ):
Մեր հունահռոմեական ոճի ըմբիշների համար օլիմպիական ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունը Նովի Սադում մայիսի 21-ին մեկնարկող վարկանիշային մրցաշարն է: Այսօրվա դրությամբ Հայաստանի մարզիկներից 20-ն արդեն իրավունք են ստացել մասնակցելու Պեկինի ամառային 29-րդ օլիմպիադային:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ