Լոզանում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի անհատական առաջնությունում մեծ հաջողության հասավ Հարություն Մերդինյանը: Հայ մարմնամարզիկը նախնական մրցումներում նժույգաթափերում գրավեց 7-րդ տեղը եւ իրավունք ստացավ շարունակելու պայքարը մեդալների համար: Եզրափակիչ փուլում նա զարգացրեց հաջողությունը եւ նժույգաթափում գրավեց 5-րդ տեղը: Անկախացումից հետո դա Հայաստանի մարզիկներից լավագույն արդյունքն է: Հիշեցնենք, որ ժամանակին Վահագն Ստեփանյանը ցույց է տվել 9-րդ արդյունքը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ