Երեկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով Անկարա մեկնեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Էլիզաբեթ Ալեքսանդրա Մերին: Նրա այցի առնչությամբ թուրքական ոստիկանությունն անվտանգության արտակարգ միջոցառումներ է իրականացրել մայրաքաղաքում: Սա Էլիզաբեթ Երկրորդ թագուհու երկրորդ այցն է Թուրքիա: Առաջինը նա կատարել էր 37 տարի առաջ:
Տարեկան արտասահման երկու այցելություն կատարող (գարնանը եւ աշնանը) թագուհին Թուրքիայում կմնա չորս օր, մինչեւ մայիսի 16-ը: Նա այդ օրերին կլինի նաեւ Բուրսայում, ապաՙ Ստամբուլում: Թուրքական հանրային հեռուստատեսությունը Էլիզաբեթ Երկրորդի այցը համարում է պատմական, նշելով, որ այցի ընթացքում կընդգծվի անգլո-թուրքական բարեկամությունը, ինչպես նաեւՙ Եվրոմիությանն անդամակցության հարցում Մեծ Բրիտանիայի աջակցությունը Թուրքիային:
Հ. Չ.