Վրաստանի նախագահը ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական Է ունենալու: Առաջիկա օրերին հայ խորհրդարանական Վան Բայբուրդը նշանակվելու Է Վրաստանի նախագահի ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական: Այդ մասին «Թրենդին» հայտնել Է խորհրդարանի հուսալի մի աղբյուր: Գործակալությունը նշել Է, որ խորհրդարանական մեծամասնության անդամ Վան Բայբուրդը տեղ չի գրավել առաջիկա խորհրդարանական ընտրություններում կառավարող կուսակցության ընտրացուցակում: Նա եւ նախկին այլ պատգամավորներ, որոնք տարբեր պատճառներով չեն կարողանա ընտրվել օրենսդիր մարմնում, իրենց գործունեությունը կշարունակեն գործադիր իշխանությունում, հաղորդում է Արմենպրեսը: