ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը հայտարարել Է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ Է: «Մենք կարող ենք ձեռք բերված համաձայնությունների երաշխավորը լինել», ասել է նա այսօր Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ. «Կողմերն իրենք պետք է համաձայնության գան, դրսից որեւԷ պարտադրանք չպետք է լինի», նշել է Գրիզլովը եւ հավելել, որ «Ռուսաստանը կարող Է բանակցելու հնարավորություն ընձեռել»: Պետդումայի նախագահն ասել Է, որ Ռուսաստանըՙ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կերաշխավորի այն որոշումները, որ կընդունեն կողմերը: «Դա է Ռուսաստանի դիրքորոշումը: Մենք դեմ ենք, որ կողմերից որեւԷ մեկը արտաքին ճնշման ենթարկվի», ընդգծել Է նա: