«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2008-05-10 | #90, 2008-05-13 | #91, 2008-05-14


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Միացյալ Թագավորության կառավարությունը վերջապես խստորեն դատապարտել է Կարդիֆում Հայոց ցեղասպանության հուշակոթողի սրբապղծումը, որը տեղի է ունեցել Հոլոքոսթի հիշատակման օրը: Ի պատասխան պատգամավոր Դեյվիդ Բարոուզի` նախարար Պոլ Մըրֆին ասել է. «Հուսով եմ, որ երբ այդ անձը կամ անձինք հայտնաբերվեն եւ դատական կարգով հետապնդվեն այս հանցագործության համար, դա ինչ-որ կերպ կմեղմացնի այդ սարսափելի արարքի պատճառած ցավը»: «Սա շատ նշանակալից զարգացում է», ասել է «Հայաստան. համերաշխություն» կազմակերպության մամլո քարտուղարը: «Անցյալում կառավարության նախարարներն ամեն կերպ փորձում էին խուսափել Հայոց ցեղասպանություն տերմինը օգտագործելուց: Հաշվի առնելով Միացյալ Թագավորության խորհրդարանի Ուելսի պատգամավորների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, նախարարը համարել է, որ այլեւս անհնար է խուսափել այդ տերմինը օգտագործելուց: Հայոց ցեղասպանության փաստն արդեն ընդունվել է Ուելսում եւ ծայրահեղականների սրբապղծության նման բռնարարքներ իրականացնելը կարող է հանգեցնել, որ Միացյալ Թագավորության այլ քաղաքական գործիչներ եւս ոտքի կանգնեն այս ճշմարտության համար», հաղորդում է «Նոյյան տապանը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4