30 զբոսաշրջիկներից մեկըՙ գերմանացի, մյուսներըՙ թուրքեր, օրերս այցելել են Հայաստան, եղել Հաղպատի եւ Սանահինի վանքերում, Մատենադարանում, Կապույտ մզկիթում, Էջմիածնի Մայր տաճարում եւ այլ վայրերում: Տպավորված են հեռացել երկրից, սակայն ունեն մեկ դժգոհություն. «Քաղաքների միջեւ եղած զուգարաններն ավերակների են վերածվել ու դժվարություններ են առաջանում», թուրքական աղբյուրների հաղորդմամբ, տեղեկացնում է Fest Turizm գործակալությունը, որը այցի կազմակերպիչն է, իսկ այն առաջինն է որպես այդպիսին: