«Ասպարեզ» լրագրողական ակումբից հաղորդում են, որ մայիսի 13-ի ժամը 10-ի դրությամբ Շիրակի մարզում հացադուլի են նստած 17 հոգի, որոնցից 13-ը Գյումրիում, 2-ը` Ձորակապում, «Հալիվոր Պապ» մատուռի կողքին ամրացված վրանում, երկուսը` Մարալիկում, հացադուլավոր Բաբկեն Ուռուտյանին պատկանող ատամնաբուժարանում, ուր այս երկու հացադուլավորները տեղափոխվել էին հրապարակի հարեւանությամբ ամրացված վրանից, կիրակի օրը սաստիկ անձրեւում էր Մարալիկում եւ անժամկետ հացադուլի համար պայմանները վրանում խիստ անհարմար էին: Շիրակի մարզի բոլոր 17 հացադուլավորներն էլ հացադուլը հայտարարել են անժամկետ` մինչեւ իշխանությունները կբավարարեն իրենց պահանջները` ազատ կարձակենՙ իրենց ասելովՙ քաղաքական բանտարկյալներին: Բոլոր հացադուլավորներն էլ առանձնազրույցներում խոսում էին, որ սա ամենածայրահեղ միջոցն է, որին իրենց ստիպել է դիմել Հայաստանի «ավտորիտար ռեժիմը»: