Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժիններն այս տարվա հունվար-ապրիլին կատարել ենՙ ծննդյան ակտիՙ 12 հազար 848, մահվան ակտիՙ 10 հազար 316, ամուսնության ակտիՙ 6 հազար 234, ամուսնալուծության ակտի 1077 գրանցում: Ըստ Արմենպրեսի, ՔԿԱԳ-ի տարածքային բաժինները նշված ժամանակահատվածում գրանցել են հայրության որոշման 4 հազար 449 եւ որդեգրման 43 ակտ: