«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2008-05-10 | #90, 2008-05-13 | #91, 2008-05-14


10 ՄԱՐԴՈՒ ԿԵՆԹԱՐԿԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ

Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը հաղորդում է, որ 2008 թվականի ապրիլի 22-ից մինչեւ մայիսի 12-ը ՀՀ վարչական դատարանի վարույթ են ընդունվել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1 հոդվածի հիման վրա («Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգը խախտելը») վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի հետեւյալ հայցադիմումները. ՀՀ ոստիկանության հայցադիմումներըՙ Վաչագան Մովսիսյանին, Արսեն Շագոյանին, Լուսինե Ավագյանին, Սամվել Բունիաթյանին, Ալեքսան Վարդանյանին, Էվերսիկ Առաքելյանին, Ֆելիքս Աբրահամյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, ինչպես նաեւ Ռոլանդ Մարտիրոսյանին, Սպարտակ Հարությունյանին, Գեւորգ Սարգսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին (ՀՀ վարչական դատարանի Էջմիածնի նստավայր):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4