Երեւանի Հարավ-արեւմտյան Բ-1 թաղամասում մատակարարվող ջրի որակը համապատասխանում է խմելու ջրի որակի պահանջներին: Այս մասին հայտնեցին «Երեւան ջուր» ընկերությունից` տեղեկացնելով, որ նշված թաղամասում որովայնային տիֆի դեպքի հայտնաբերման առնչությամբ «Երեւան ջուր» ընկերությունն ահազանգել է հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչություն, կատարվել են ուսումնասիրություններ եւ նմուշառումներ նշված տարածքներում: Իրականացվել են մանրէաբանական, ինչպես նաեւ ֆիզիկական-քիմիական անալիզներ, որոնց արդյունքները բացասական են: