«Ազգը» տեղեկացրել էր «Թանգարանային գիշեր» ամենամյա միջոցառումների մասին, որը իրականացվում է աշխարհի 120 երկրներում միաժամանակ:
Հայաստանի տարածքում գործող 40 թանգարաններում մայիսի 17-ին, ժամը 18.00-01.00-ն անց է կացվելու միջոցառումների շարք:
Հայաստանի ազգային պատկերասրահումՙ «Պատկերասրահ+Թատրոն» շարքում «Տիկ-նիկ» (տիկնիկային թատրոն), Հ. Կարալյան «Նռան գույնը» ֆիլմի զգեստների էսքիզների ցուցադրություն, Ս. Փիլոսյան «Թատերական դիմակներ», «Թատերական ձեւավորումների եւ զգեստների էսքիզներ», «Հայ բեմի նվիրյալները. դիմանկարներ»: Կլինեն նաեւ հանրապետության 9 թատրոնների հետ հանդիպումներ եւ «Պաբլո Պիկասսո», «Պողպատե ցատկ» ֆիլմերի ցուցադրություններ:
Հայաստանի պատմության թանգարանումՙ «Չինական բրոնզ» աշխատանքների ցուցադրություն:
Ե. Չարենցի անվ. գրականության եւ արվեստի թանգարանում կկայանա մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանին նվիրված երեկո, իսկ ժամը 13-ին այց Պանթեոնՙ հարգանքի տուրք երգչուհու հիշատակին:
Հայաստանի ժողարվեստի թանգարանում կցուցադրվեն ժող. վարպետներ Սահակ Սահակյանի, Վահան Տերունու, Ռաֆիկ Մուրադյանի փայտից, խեցուց, սափորանկարչության եւ մետաղի գեղ. մշակման ստեղծագործությունները:
Փայտարվեստի թանգարանումՙ «Ծաղկող փայտ» խորագրով ցուցահանդես, բացօթյա ցուցադրություն եւ թանգարանի մասին երկու նոր ֆիլմերի ցուցադրություն:
Ե. Չարնեցի տուն-թանգարանումՙ «Պոեզիայի գիշեր», որի ընթացքում ուսանողներն ու աշակերտները կներկայացնեն իրենց նախընտրած հեղինակների ստեղծագործությունները:
Ե. Քոչարի թանգարանում կբացվի «Մեկ ստեղծագործության պատմություն» ցուցահանդեսը:
Հ. Թումանյանի անվ. թանգարանումՙ «Թումանյանի հեքիաթների թատերական բեմադրություն» եւ «Առաջին հանրապետությունը եւ հայ մտավորականությունը» խորագրով ցուցահանդես:
Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանումՙ «Մի լուսանկարի պատմության» ցուցահանդես եւ «Իմպրովիզ» ստեղծագործությունների կատարումներ:
Մ. Սարյանի անվ. տուն-թանգարանումՙ կամերային երաժշտության համերգ: Մ. Սարյանին նվիրված նյութերի ցուցադրություն:
Հրազդանի երկրագիտական թանգարանումՙ Հրազդանի մշակույթի կենտրոնի սաների աշխատանքների ցուցադրություն:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանումՙ «Արամ Խաչատրյան. երեք հասակ» խորագրով ցուցահանդես նաեւ համերգՙ Վ. Սպիվակովի ֆոնդի տաղանդավոր պատանի երաժիշտների մասնակցությամբ:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանումՙ «Վիլիկունի երկրից դեպի Ուրարտու» խորագրով ցուցահանդեսի բացում: Բացվելու է նաեւ Երեւանի գեղագիտական կենտրոնի սաների աշխատանքների ցուցահանդեսըՙ նվիրված «Եվրոպական ժառանգության օրերին»:
Մ. Մ.