Լյուքսեմբուրգի շախմատի մրցաշարի 6-րդ տուրում հայ երկու շախմատիստներն էլ հաշտություն կնքեցին մրցակիցների հետ: Տիգրան Քարամյանը ոչ-ոքի խաղաց Պետեր Վելիչկայի հետ, իսկ Յուրի Հայրապետյանը միավորը կիսեց Վերա Նեբոլսինայի հետ պարտիայում:
6 տուրից հետո Քարամյանը 4,5 միավորով 8-րդ տեղում է: Հայրապետյանը վաստակել է 3,5 միավոր ու տեղ է զբաղեցնում 3-րդ տասնյակում: Մրցաշարի առաջատարներն են ռումինացի Անդրեյ Իստրատեսկուն եւ հնդիկ գրոսմայստեր Պարիմարիան Նեգին, որոնք վաստակել են 5-ական միավոր: Իստրատեսկուն ոչ-ոքի խաղաց Ֆիլիպ Շլոսերի հետ, իսկ Նեգին հաղթեց Հանս Ստեֆանսոնին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ