Մայիսի 17-ին` շաբաթօրյա հասարակական քաղաքական հավելվածում ընթերցեք. երիտասարդ քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանի դիտարկումները ՆԱՏՕ-ի ընդարձակման վերաբերյալ, հատկապես մեր տարածաշրջանի երկրների եւ Հայաստանի շահերի դիտանկյունից: Անահիտ Տեր-Ղազարյանի «Նախահավերժի ծնունդը» հրապարակումը պատմում է լեհ հայագետ ու հայասեր Բոգդան Գեմբարսկու եւ առ Հայաստանն ու Հայկական լեռնաշխարհը նրա սիրո մասին: Խաչատուր Դադայանը շարունակում է մեր թերթում սկսած իր շարքը` ռուսաստանյան արդի բիզնեսի նշանավոր հայերի մասին, այս անգամ հրապարակումներ ունենք «Rado-S-Group» ընկերության Ռադիկ Սահակյանի եւ «Բորոդինո» ընկերությունների խմբի տնօրեն Տիգրան Ներսիսյանի մասին: Կընթերցեք նաեւ ավստրալահայ Արեգ Յափուճեանի` Հայաստանի եւ սփյուռքի միջեւ հայտնաբերած աններդաշնակությունների մասին, Հարություն Մինասյանի հրապարակումից կիմանաք, թե ինչ պահանջկոտ էր Զորավար Անդրանիկն իր զինվորների առողջապահության եւ մաքրակենցաղության վերաբերյալ:
Մ. Խ.