«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2008-05-16 | #94, 2008-05-17 | #95, 2008-05-20


ԱՄԵՐԻԿԱՅԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ 28-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ

Մայիսի 18-ին Վաշինգտոնում գումարվել է Ամերիկայի թուրքական միությունների ասամբլեայի ամենամյա 28-րդ համագումարը, որի աշխատանքները կավարտվեն մայիսի 30-ին: «Խաղաղություն աշխարհում» թեմայով հրավիրված համագումարում քննարկվում են PKK-ին եւ ահաբեկչությանը, ցեղասպանության հայկական «մեղադրանքներին», ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին, ինչպես նաեւ ԱՄՆ-ում թուրքական լոբբիստական գործունեությանն առնչվող խնդիրներ: Ամենամյա համագումարի առնչությամբ Ամերիկայի թուրքական միությունների ասամբլեային շնորհավորական ուղերձներ են հղել Թուրքիայի նախագահ Գյուլը, վարչապետ Էրդողանը, արտգործնախարար Բաբաջանն ու ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը:

Ենթադրվում է, որ զեկուցողի կարգավիճակով համագումարում ելույթ կունենան ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան, Հետախուզության ազգային խորհրդի խորհրդական Մեթյու Բարուոզը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսի թուրքամետ անդամներ:

Այս ամենի մասին, վկայակոչելով ամերիկյան «VOA News» գործակալությանը, մայիսի 18-ին տեղեկացրել է Ստամբուլի «Հայթերթ» կայքէջը:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4