«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2008-05-16 | #94, 2008-05-17 | #95, 2008-05-20


ԵՐԵՎԱՆԻ ԹԱՂԵՐԸ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ

Երեւանի Ավան, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ թաղային համայնքներում մայիսի 18-ին տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ: Ավան համայնքում գործող թաղապետ Տարոն Մարգարյանի (ՀՀԿ) օգտին քվեարկել են 18 հազար 578-ը: Թեկնածուին դեմ է քվեարկել 105 ընտրող: Դավիթաշենում գրանցված միակ թեկնածուն` համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Գեւորգյանը (ՀՀԿ) ստացել է ընտրության 15 հազար 585 մասնակիցներից 15 հազար 366-ի ձայնը: Թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը 123 է: Մալաթիա-Սեբաստիայում գրանցված մեկ թեկնածու Դավիթ Օհանյանի (ՀՀԿ) օգտին ձայն է տվել 30 հազար 673 ընտրողներից 29 հազար 914-ը: Նորք-Մարաշում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարել են ՀՀԿ անդամ Վարազդատ Մկրտչյանը, անկուսակցականներ Գառնիկ Մարտիրոսյանը եւ Աշոտ Մարգարյանը: Թաղապետ ընտրված Վ. Մկրտչյանի օգտին քվեարկել են 3 հազար 393 ընտրողներից 3 հազար 072-ը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4