«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2008-05-16 | #94, 2008-05-17 | #95, 2008-05-20


«ԱՆՎԱՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԱՆ ՈՐՈՇԱԿԻ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐ»

Հայաստանի ներքաղաքական դաշտն անհրաժեշտ է հստակեցնել կուսակցությունների միավորման եւ խոշորացման միջոցով, քանզի 70-ից ավելի կուսակցությունների գոյությունը նման փոքր պետության համար շատ է: Նման կարծիք հայտնեց նախկինում «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում: «Այդ պատճառով մենք ինքներս սկսեցինք այդ գործընթացը. «Ազգային վերածնունդ» եւ «Դաշինք» կուսակցությունների գործունեությունը դադարեցված է, եւ նրանք հանված են պետական գրանցումից, նրանց իրավահաջորդը Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունն (ՀՌԱԿ) է: Եվ այս գործընթացը չի սահմանափակվի միայն 3 կուսակցությունների միավորմամբ, գործընթացը կրում է շարունակական բնույթ», ասաց Ա. Բազեյանը: Նա նկատեց, որ արդեն բազմաթիվ այլ քաղաքական ուժեր հայտարարում են կուսակցությունների միավորման, խոշորացման անհրաժեշտության մասին: Երեք կուսակցությունների միավորման իրավական հարցերը գրեթե լուծված են, մնացել են առանձին կազմակերպչական խնդիրներ: Աշնանը տեղի կունենան միասնական տեղական կառույցների կոնֆերանսներ, այնուհետեւ տեղի կունենա կուսակցության համագումարը: «Համագումարում կորոշվի նոր քաղաքական ուժի անվանումը, քանզի անվանման հետ կապված կան որոշակի վերապահումներ, կուսակցության կենտրոնը կլինի Հայաստանում: Կուսակցության ղեկավարության հարցի հետ կապված որեւէ պայմանավորվածություն չկա, եւ համաձայնությունը ձեռք կբերվի համագումարում: Կուսակցության գաղափարական հենքն ազգային-ազատական արժեքներն են` զերծ ամեն տեսակ ծայրահեղություններից», նշեց Ա. Բազեյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4