«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2008-05-16 | #94, 2008-05-17 | #95, 2008-05-20


ՋԱՅԼԱՄՆԵՐ ԳԱՎԱՌՈՒՄ

Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Սաշա Մուքոյանը որոշել է զբաղվել ջայլամաբուծությամբ: Մարզի պատմության մեջ սա առաջին փորձն է: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին «Քյավառ» հեռուստաընկերությունից` Սաշա Մուքոյանը ջայլամի արու եւ էգ չորս օրական երկու ձագերին Հացառատ է բերել Ուկրաինայից, որոնք, սակայն, ունեն աֆրիկյան ծագում: Անցած 10 ամսվա ընթացքում ջայլամներն արդեն ընտելացել են Գավառի պայմաններին, նրանցից յուրաքանչյուրը կշռում է ավելի քան 60 կիլոգրամ: Ուտում են կանաչ եւ խտացված կեր, ինչպես նաեւ գլուխ սոխ: Ըստ Սաշա Մուքոյանի` մեկ տարուց իր ջայլամները կարող են սերունդ տալ, այդ դեպքում արդեն կարիք կլինի ջայլամաբուծական հատուկ ֆերմայի կառուցման:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4