Շախմատի ԱՄՆ-ի առաջնության 7-րդ տուրում Վարուժան Հակոբյանը սեւերով հաղթեց Բենջամին Ֆինեգոլդին եւ վաստակելով 4,5 միավոր, 4-6-րդ տեղերն է բաժանում Ջորջ Ֆրիդելի ու Եվգենի Պերելշտեյնի հետ: Առաջատարը` Յուրի Շուլմանը նոր հաղթանակ տարավ` առավելության հասնելով Խուլիո Բեսերայի նկատմամբ: Նա 6 միավորով գլխավորում է աղյուսակը: Երկրորդ տեղում Սերգեյ Կուդրինն է, որը հաղթելով Ալեքսանդր Շաբալովին, վաստակեց 5 միավոր: Նույնքան միավոր ունի նաեւ Ալեքսանդր Օնիշչուկը` հաղթելով Գրեգորի Կայդանովին:
Կանանց մրցաշարում Տաթեւ Աբրահամյանը պարտության մատնելով Ջամիսոնին, 5 միավորով շարունակում է զբաղեցնել 3-րդ հորիզոնականը: Տուրը հաջող էր նաեւ Կատերինե Ռոհանյանի համար, որը առավելության հասավ Էսթեր Էպշտեյնի նկատմամբ: Ռոհանյանը 4,5 միավորով բաժանում է 4-5-րդ տեղերը: Իսկ ահա Շուշանիկ Հայրապետյանը զիջեց Իրինա Կրաշին եւ մեկ միավորով նախավերջին` 9-րդ տեղում է: Այդ հաղթանակի շնորհիվ Կրաշը 6,5 միավորով գլխավորեց աղյուսակը: Իսկ ահա միանձնյա առաջատար Աննա Զատոնսկին, որ նախորդ 6 պարտիաներում էլ հաղթել էր, 7-րդ տուրում անդրանիկ պարտությունը կրեց` զիջելով Բաթխիմեդին: Մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը 2 տուր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ