«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2008-05-21 | #97, 2008-05-22 | #98, 2008-05-23


ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԸ ՄԻ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋԸ ԲԵՌԼԻՆՈՒՄ

Մայիսի 9-ին Գերմանիայի Բունդեսթագի Հարավկովկասյան խորհրդարանական խմբի նախաձեռնությամբ Բեռլինում առաջին անգամ տեղի է ունեցել պատգամավորների հանդիպում երեք երկրների դեսպանների եւ Բունդեսթագում աշխատող հայ, վրացի եւ ադրբեջանցի կրթաթոշակակիրների հետ: Մտքերի փոխանակման ընթացքում համատեղ ծրագրեր իրականացնելու առաջարկություններ են արվել: Ներկայումս Հարավային Կովկասից 16 կրթաթոշակակիրներ են աշխատում Բունդեսթագի պատգամավորների գրասենյակներում: Միջազգային խորհրդարանական կրթաթոշակի շրջանակում Հայաստանն ու Ադրբեջանը այսուհետեւ ամեն տարի մասնակիցներ կուղարկեն Գերմանիա:

Պատգամավորական խմբի նախագահ պարոն Շտեֆեն Ռայխեն ընդգծել է, որ կրթաթոշակակիրների համատեղ շփումներն ու նախագծերը պետք է պարբերական լինեն, ինչը հնարավոր կդարձնի երկխոսությունը հակամարտությունների լուծման եւ Հարավային Կովկասում տարածաշրջանային ինտեգրացիան խորացնելու համար: Ըստ նրա` երեք երկրները տարբեր չափով են օգտագործում Եվրոմիության հարեւանության ծրագիրը` սեփական տնտեսական եւ քաղաքական բարեփոխումներն առաջ տանելու նպատակով:

ՎԱՀՐԱՄ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4