«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2008-05-21 | #97, 2008-05-22 | #98, 2008-05-23


ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ ԱՊԱՍՏԱՆ Է ԽՆԴՐՈՒՄ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ուղղված իր դիմումում ԼՂՀ ՊԲ Շուշիի առանձնակի գումարտակի եւ 6-րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար, պաշտոնաթող փոխգնդապետ Ժիրայր Սեֆիլյանը քաղաքական ապաստան է խնդրել: Դիմումում մասնավորապես ասված է, «Հայաստանի Հանրապետությունում, սկսած առնվազն 2006-ից, իմ նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում: Այդ ընթացքում ինձ նախՙ ձերբակալեցին անհիմն մեղադրանքներով, մասամբ արդարացրին, մասամբ մեղավոր ճանաչեցին չկատարած հանցանքների համար: Անգամ դատարանում «հաստատված» մեղադրանքի համեմատ անհամաչափ պատիժ կիրառեցին: Հետո նույնքան անհիմն զրկեցին այդ «մեղմ» համարվող պատժից պայմանական վաղաժամ ազատվելու իրավունքից: Բացի այդ, նախորդ տարիներին ՀՀ նախագահը երկու անգամ փաստացի մերժեց ինձ ՀՀ քաղաքացիություն տրամադրել, իսկ ոստիկանության համապատասխան մարմինները չտրամադրեցին մշտական կեցության իրավունք եւ հիմա էլ հրաժարվում են ընդունել իմ նույնաբովանդակ դիմումները: Այսօր էլ իմ նկատմամբ քաղաքական հալածանքը տակավին շարունակվում է եւ դրա նոր արտահայտությունը ինձ Հայաստանից արտաքսելու նախապատրաստվող ծրագիրն է: Հայրենիքից հեռանալու հնարավորությունը ես ինձ համար բացառում եմ, ուստի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից հայցում եմ քաղաքական ապաստան: Հուսով եմ, որ գոնե Արցախը ինձ չի մերժի»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4