«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2008-05-21 | #97, 2008-05-22 | #98, 2008-05-23


ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»

Արդի հայ երաժշտարվեստի աղաղակող աղավաղումներն ու դրանց հետեւանքներըՙ գրականագետ Յուրի Խաչատրյանի «Ստորության տիրույթում» հոդվածում: Նույն հեղինակի թարգմանությամբ ժամանակակից ռուսական երաժշտարվեստի համանման պատկեր, ըստ Նինա Զիգադաեւայի (Սանկտ Պետերբուրգ):

Խոսքի գռեհկաբանության արդի դրսեւորումները կենցաղային մակարդակներից մինչեւ մամուլ, եթեր, արվեստ, մասնավորապես երգարվեստՙ Լեւոն Սարգսյանի «Սպասվող պատվախնդրությունը» հոդվածում: Մշակութային մեր ինքնության կորուստների եւ համանման այլ երեւույթների մասին զրույց Դանիել Երաժիշտի հետ: Գրիգոր Աճեմյանի «Մի քանի խոսքը»ՙ 37-ականների շուրջը ծավալվող բանավեճի առիթով: Արխիվային հրապարակումՙ Նաիրի Զարյանի մատնագիրն Աղասի Խանջյանին: Տեղեկություն Լեռ Կամսարի նորընծա «Մահապուրծ օրագիրը» (1925-1939) ժողովածուի մասին: «Գրքերի տեսության» խորագիրը շարունակում է Հրաչյա Սարիբեկյանը: Լուրեր արվեստի աշխարհից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4