«Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության» կոմիտեն «Շտապ հաղորդագրություն» գրությամբ երեկ լուր է տարածել, որ Ժիրայր Սեֆիլյանին արտաքսելու գործընթացը սկսված է: Ոստիկանությունը այդ հարցով արդեն դիմել է դատարան: Դա տեղի է ունեցել հակառակ, որ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 2-րդ կետը միանշանակ արգելում է արտաքսել այն օտարերկրացուն, որն իր խնամքի տակ ունի անչափահաս երեխա: Ժիրայր Սեֆիլյանը իր խնամքի տակ ունի երկու զավակՙ 1994-ին եւ 2006-ին ծնված: