Հազվադեպ է պատահում, որ ֆուտբոլային թիմում հանդես գան միեւնույն անուն-ազգանունով երկու ֆուտբոլիստներ: Այժմ նման իրավիճակ է «Արարատում», որի հետ օրերս պայմանագիր է կնքել Արթուր Սերգեյի Մինասյանը: 30-ամյա ֆուտբոլիստը ժամանակին հանդես է եկել «Արարատում», ինչպես նաեւ «Երեւանում», «Փյունիկում», «Բանանցում» եւ «Ուլիսում»:
Թիմի կազմում մյուս Արթուր Հրանտի Մինասյանը «Արարատի» ներկայիս ավագն է: 31-ամյա ֆուտբոլիստը «Արարատում» է 1999-ից եւ այս տարի հնարավորություն ունի թիմի կազմում անցկացրած խաղերի քանակով դառնալ ռեկորդակիր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ