«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2008-05-23 | #99, 2008-05-24 | #100, 2008-05-27


ՍԱՔՍՈՖՈՆԻ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ ԴՂՅԱԿՈՒՄ

Մայիսի 25-ին ամրոցներով հարուստ Արեւմտյան Մյունստերլանդի Գեմենի դղյակներից մեկումՙ Վասսերբուրգում անցկացվող «Ամառ-ամրոցներ-վիրտուոզներ-2008» համերգաշարը բացվեց սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանի եւ Քյոլնի «Սիմֆոնիետտայի» ելույթով: Հնչեցին Մոցարտի, Ալեքսանդր Գլազունովի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Մամուլին տրամադրված այս տեղեկությունը ծանուցում է, որ 1991-ին Երեւանում ծնված 8 տարեկանից երաժշտությամբ զբաղվող Առաքելյանը աշխարհի բեմերում արդեն բավական փորձառություն է ձեռք բերելՙ ելույթ է ունեցել ԱՄՆ-ում, Կանադայում, Մերձավոր Արեւելքում, եվրոպական բազմաթիվ քաղաքներում: Վարպետության դասեր է ստացել պրոֆ. Դանիել Գոթիեից եւ Թեոդորոս Կերկեցոսից: Մասնակցել է միջազգային մրցույթների ու փառատոների: 2005-ից ուսանում է Քյոլնի երաժշտության բարձրագույն դպրոցում:

Գերմանական էլեկտրոնային լրատուներից մեկի բնորոշմամբՙ «բացառիկ տաղանդի» համբավ ունեցող Հայրապետը Գլազունովի սաքսոֆոնի համար գրված կոնցերտը մայիսի 18-ին ունկնդիրների դատին է ներկայացրել մեկ ուրիշ հասցեումՙ Հերթենի ամրոցում:

Հիշեցնենք, որ Հայրապետը Երեւանում մաս էր կազմում «Նոր անուններ» խմբին:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4