Սարաեւոյում մեկնարկած շախմատի մրցաշարի վեց մասնակիցների թվում է Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը: Մրցաշարը ՖԻԴԵ-ի 18-րդ կարգի է: Վեց շախմատիստները երկու շրջանով կայանալիք մրցաշարում կորոշեն հաղթողին:
Սերգեյ Մովսիսյանն առայժմ այնքան էլ հաջող հանդես չի գալիս: Նա 1 միավորով 3 տուրից հետո զբաղեցնում է 5-րդ տեղը: Առաջին երկու տուրերում նա հաշտություն կնքեց Արտյոմ Տիմոֆեեւի եւ Իվան Սոկոլովի հետ, իսկ 3-րդ տուրում պարտվեց մրցաշարում ամենաբարձր վարկանիշն ունեցող Ալեքսանդր Մորոզեւիչից (2774): Վերջինս էլ 2,5 միավորով գլխավորում է աղյուսակը: Նա հաղթել է նաեւ Բորկի Պրեդոեւիչին, ոչ-ոքի ավարտել պարտիան Իվան Սոկոլովի հետ:
2 միավորով 2-րդ տեղում է կուբացի Պերես Դոմինգեսը: Նա առաջին տուրում հաղթեց Պրեդոեւիչին, ապա հաշտություն կնքեց Տիմոֆեեւի եւ Սոկոլովի հետ: 1,5-ական միավորով 3-4-րդ տեղերն են բաժանում Իվան Սոկոլովն ու Արտյոմ Տիմոֆեեւը: Աղյուսակը կես միավորով եզրափակում է Պրեդոեւիչը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ